-
14.01.2021|
13:18
Դոնալդ Թրամփը դարձավ միակ նախագահը ԱՄՆ պատմության մեջ, ում Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենտի ենթարկեց։ Ժամեր տևած քննարկումներից հետո օրենսդիր մարմնի ստորին պալատը քվեների 232 կողմ՝ այդ թվում 10 հանրապետականներ, 197 դեմ հարաբերակցությամբ իմփիչմենտ հայտնեց 45-րդ նախագահին՝ նրան առաջադրելով ԱՄՆ-ի դեմ խռովություն հրահրելու մեղադրանք։
-
14.01.2021|
13:17
Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է «ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և որակում գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը»:
-
14.01.2021|
13:15
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
-
14.01.2021|
10:52
Հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի անոնսում Կրեմլը չի հիշատակում ԵԱՀԿ Մինսկի խմբին և նշում է, որ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ է:
-
29.12.2020|
22:08
ՀՀ ՊՆ-ն չի տիրապետում իրավիճակին, եթե չասենք, որ խճճվել է պաշտոնապես տարածված ապատեղեկատվության մեջ, որը մատուցվել է ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։
-
29.12.2020|
21:24
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցով համատեղ ջանքերը՝ տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառությունը։
-
29.12.2020|
21:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.
-
29.12.2020|
21:19
99 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելավորող Պիեռ Կարդենը՝ հայտնում է Ֆրանսպրեսսը։
-
29.12.2020|
14:11
Վերջին շաբաթներին Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների վերականգնման պատրաստակամությամբ սնվող թուրքական ԶԼՄ-ների պատմություններն ավելի շատ նման են «գառան մորթի հագած գայլի», գրում է The Jerusalem Post թերթը:
-
29.12.2020|
14:09
Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք 2» գազատարի 2.6 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ավարտվել են՝ հաղորդել է DPA գործակալությունը ՝ հղում անելով Nord Stream 2 AG ընկերությանը: Հունվարի կեսերին կսկսվի խողովակների տեղադրումը Դանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող «Հյուսիսային հոսք 2» գազատարի զուգահեռ ճյուղերում: